«Ռեալի» պաշտպանը 30 միլիոնի դիմաց կարող է հայտնվել «Չելսիում»

«Ռեալի» պաշտպանը 30 միլիոնի դիմաց կարող է հայտնվել «Չելսիում»

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»Լ

Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է ձեռք բերել 21-ամյա ֆրանսիացուն, ով ժամանակին Մադրիդում էր հայտնվել հենց իր նախաձեռնությամբ։

«Արքայական» ակումբը ևս դեմ չէ բաժանվել Վարանից, եթե նրա դիմաց ստանա 30 միլիոն եվրո, հաղորդում է «The Independent»-ը։ Նշենք, որ դա շատ ավելի քիչ է, քան հրաժարագինը, որը նշված է ֆուտբոլիստի պայմանագրում։ Պայմանագրի համաձայն, Վարանի հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում