«Ման. Յունայթեդի» ջախջախիչ հաղթանակը և օրվա մյուս ընկերական խաղերի արդյունքները (տեսանյութեր)

«Ման. Յունայթեդի» ջախջախիչ հաղթանակը և օրվա մյուս ընկերական խաղերի արդյունքները (տեսանյութեր)

Եվրոպական ակումբները շարունակում են նախապատրաստվել 2014-15թթ. մրցաշրջանին, և շատերն այդ նպատակով ուսումնամարզական հավաքներ են անցկացնում ԱՄՆ-ում: Երեկ ԱՄՆ-ում կայացել են մի շարք ընկերական հանդիպումներ, որոնցում գրանցված արդյունքները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 4։1 հաշվով հաղթանակ է տոնել «Կանզաս Սիթիի» նկատմամբ։ Մանուել Պելեգրիննի սաներից աչքի են ընկել Սուկուլինին, Բոյատան, Կոլարովը (11մ) և Իեանաչոն, իսկ տանտերերի միակ գոլը հեղինակել է Սապոնգը։

«Կանզաս Սիթի»-«Մանչեսթեր Սիթի»` 1:4 
Գոլերը` Սուկուլինի 3՛, Սապոնգ 30՛, Բոյատա 45՛, Կոլարով 72՛ (11 մետրանոց), Իեանաչո 88՛

Մանչեսթերը ներկայացնող մյուս գերակումբը` «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր`  7:0 հաշվով առավելության է հասել «Լոս Անջելես Գելաքսիի» նկատմամբ: Լու վան Գալի գլխավորությամբ առաջին խաղում «կարմիր սատանաների» կազմում դուբլերով աչքի են ընկել Ուեյն Ռունին, Ռիս Ջեյմսը, Էշլի Յանգը և մեկ գոլ խփել է Դեննի Ուելբեքը:

«Լոս Անջելես Գելաքսի»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:7
Գոլերը` Ուելբեք 13՛, Ռունի 42՛ (11 մետրանոց), 45՛, Ջեյմս 62՛, 84՛, Յանգ 88՛, 90՛

Լոնդոնի «Տոտենհեմի» մրցակիցը եղել է «Տորոնտոն»: Անգլիական թիմը հաղթել 3։2 հաշվով։ Լոնդոնցիներից դուբլի հեղինակ է դարձել Լամելան, ևս մեկ գոլ խփել է Թաունսենդը։ Տանտերերից աչքի են ընկել Ուայդմենն ու Հեմիլթոնը։

«Տորոնտո»-«Տոտենհեմ»` 2:3
Գոլերը` Լամելա 15՛, 39՛,  Ուայդմեն 63՛, Հեմիլթոն 71՛, Թաունսենդ 84՛

Լոնդոնի «Չելսին» էլ ընկերական հանդիպում է անցկացրել ավստրիական «Վոլֆսբերգի» հետ: Թիմերը խփել են մեկական գնդակ:

«Վոլֆսբերգ»-«Չելսի»` 1:1
Գոլերը` Սիլվիո՛ 56 — Բոգա 84՛ 

Միակ անգլիական ակումբը, որն այսօր պարտություն է կրել, «Լիվերպուլն» է: Բրենդան Ռոջերսի սաները նվազագույն հաշվով զիջել են «Ռոմային»։ Միակ գնդակը հեղինակել է Մարկո Բորիելոն։

«Լիվերպուլ»-«Ռոմա»` 0:1
Գոլը` Բորիելո 90՛ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում