Բեյլ. Մենք ցանկանում ենք 6 տիտղոս նվաճել

Բեյլ. Մենք ցանկանում ենք 6 տիտղոս նվաճել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է 2014-15թթ. մրցաշրջանում թիմի առջև դրված նպատակներից:

«Պարզապես անհավատալի է, որ մենք 6 տիտղոս նվաճելու հնարավորություն ունենք: Մենք ցանկանում ենք հաղթել ամեն ինչ, բայց հասկանում ենք` դա բարդ է: Մեր առջև դրված են այն նպատակները, որոնք դրվում են յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ: Մեր առջև 6 տիտղոս է, և մենք ցանկանում ենք նվաճել դրանցից յուրաքանչյուրը:

Մեզանից յուրաքանչյուրը` և’ մարզիչները, և’ ֆուտբոլիստները, ցանկանում են հաղթել ամեն ինչ: Մենք հաղթանակների քաղց ունենք: Մենք մյուս թիմերից ավելի շատ ցանկանում ենք ևս մեկ անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում: Մեր գաղտնիքը թիմային ոգին է, և այն, որ օգնում ենք միմյանց և’ խաղադաշտում, և’ դրա սահմաններից դուրս»,-Բեյլի խոսքը մեջբերել է «Football Espana»-ն:

Հիշեցնենք, որ արդեն օգոստոսին «Ռեալը» պայքարելու է Իսպանիայի Սուպերգավաթի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում