Բլան. Կոնտեն «ՊՍԺ»-ու՞մ… Իմ ճամպրուկը միշտ պատրաստ է

Բլան. Կոնտեն «ՊՍԺ»-ու՞մ… Իմ ճամպրուկը միշտ պատրաստ է

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է իտալական մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարիերան շարունակելու է փարիզյան ակումբում: Բլանն ակնկարկել է, որ կհեռանա «ՊՍԺ»-ից, եթե նման ցանկություն ունենա ակումբի ղեկավարությունը:

«Մարզչական կարիերայում մի տարօրինակություն կա. հենց բացում ես ճապրուկդ, այն նորից հավաքելու անհրաժեշտություն է առաջանում: Դրա համար իմ ճամպրուկը միշտ պատրաստ վիճակում է»,-ասել է Բլանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում