Գոհար Շահնազարյան. Չէի սպասում, որ 1/24 եզրափակիչ կհասնեմ

Գոհար Շահնազարյան. Չէի սպասում, որ 1/24 եզրափակիչ կհասնեմ

Գոհար Շահնազարյանը, ով Նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունում հասավ մինչև 1/24 եզրափակիչ, AllSport.am-ի հետ զրույցում նշեց, որ նման արդյունքն իր համար անսպասելի էր:

«Չէի սպասում, որ 1/24-րդ եզրափակիչ կհասնեմ: Ինձ կենտրոնացած լինլեն օգնեց»,-ասաց Շահնազարյանը:

Հայ մարզուհին, ով 1/24-րդ եզրափակչում ճանապարհը զիջեց Իսպանիան ներկայացնող Ալիսիա Մարինին, նշեց, որ պարտության պատճառը քիչ մարզվելն էր. «Քիչ էի մարզվել: Բացի այդ՝ վնասվածքից նոր եմ ապաքինվել»:

Սփոփիչ մրցափուլում Գոհար Շահնազարյանը 2-6 հաշվով պարտվեց շվեյցարացի Իլիանա Դայնեկոյին, սակայն այդ 2 միավորը բավական էր, որ նա 2015թ Բաքվում կայանալիք Եվրոպական ամառային խաղերի ուղեգրի արժանանար, թեպետ մարզուհին նշեց` անգամ վստահ չէ, որ կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք:

«Չեմ կարող սպասելիքների մասին խոսել, քանի որ անգամ չգիտեմ կգնամ՝ չեմ գնա: Կարևորը ուղեգիր նվաճեցի»,-ասաց Գ. Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ այս մրցաշարում Գոհար Շահնազարյանի գրանցած արդյունքը լավագույնն էր Հայաստանի հավաքականի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում