Սերեսո. «Ատլետիկոն» աշխատում է 2 տրանսֆերի ուղղությամբ

Սերեսո. «Ատլետիկոն» աշխատում է 2 տրանսֆերի ուղղությամբ

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է ակումբի` տրանսֆերային շուկայում վարած քաղաքականության մասին:

«Մեր գործընկերներն աշխատում են երկու տրանսֆերի ուղղությամբ, որոնք դուր կգան բոլորին: Պետք է մի փոքր սպասել:

Ֆերնանդո Տորրե՞սը… Չեմ կարող նրա մասին խոսել, նա այլ թիմի ֆուտբոլիստ է: Ամեն դեպքում, «Ատլետիկոն» կմնա նրա տունը»,-Սերեսոյի խոսքը մեջբերել է «Marca»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում