Ադեմ Լյայիչը ցանկանում է մնալ «Ռոմայում»

Ադեմ Լյայիչը ցանկանում է մնալ «Ռոմայում»

«Ռոմայի» ֆուտբոլիստ Ադեմ Լյայիչը հայտարարել է, որ ցանկանում է մնալ հռոմեական ակումբում և հիմնական կազմում տեղ նվաճել:

«Ցանկանում եմ մնալ «Ռոմայում»: Արդեն խոսել եմ ակումբի ղեկավարության հետ, և մենք կրկին հանդիպելու ենք, երբ վերադառնանք հավաքից: Ինձ դուր է գալիս «Ռոման», 4-ամյա պայմանագիր ունեմ և ցանկանում եմ այստեղ մնալ մինչև պայմանագրիս ավարտը:

Ռուդի Գարսիայի հետ ևս խոսել եմ: Նա ինձ կոնկրետ ոչինչ չի ասել, բայց բացատրել է, որ նոր մրցաշրջանում շատ խաղեր են լինելու, և նրան անհրաժեշտ կլինեն բոլոր ֆուտբոլիստները: Իմ գլխավոր նպատակը մշտական խաղաժամանակ ստանալն է»,-Լյայիչի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում