«Բարսելոնայի»` արձակուրդից վերադարձած ֆուտբոլիստները բուժզննում են անցել (տեսանյութ)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Խորդի Ալբայի, Խերարդ Պիկեի, Չավիի, Սերխիո Բուսկետսի, Անդրես Ինյեստայի, Ալեքս Սոնգի և Իվան Ռակտիչի արձակուրդն ավարտված է: Այս ֆուտբոլիստներն այսօր ժամանել են կատալոնական ակումբի մարզաբազա և նախքան մարզումները վերսկսելը բուժզննում են անցել:

Հիշեցնենք, որ «Բարսելոնային» դեռ չեն միացել Լիոնել Մեսսին, Նեյմարը, Դանի Ալվեսը, Խավիեր Մասկերանոն և նորեկ Կլաուդիո Բրավոն. Մունդիալ 2014-ին մասնակցությամբ պայմանավորված` նրանց արձակուրդը կտևի մինչև հուլիսի 28-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում