Թոնի Նադալ. Այժմ պետք չէ մտածել հաշվարկների մասին

Թոնի Նադալ. Այժմ պետք չէ մտածել հաշվարկների մասին

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի հորեղբայր և մարզիչ Թոնի Նադալը կարծում է, որ այժմ պետք չէ կենտրոնանալ ATP վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը վերադարձնելու վրա: Հիշեցնենք, որ վերջերս առաջին հորիզոնականը Ռաֆան կրկին զիջեց Նովակ Ջոկովիչին:

«Այժմ պետք է աշխատել խաղը բարելավելու ուղղությամբ և չմտածել հաշվարկների մասին: Նախորդ մրցաշրջանի արդյունքները կրկնելն անչափ դժվար կլինի, բայց դրա համար մենք կանենք ամեն ինչ»,-Թոնի Նադալի խոսքը մեջբերել է «Tennis World»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում