Գվարդիոլա. Հույս ունեմ` Կրոսը երջանիկ է Մադրիդում

Գվարդիոլա. Հույս ունեմ` Կրոսը երջանիկ է Մադրիդում

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Թոնի Կրոսի` «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Մենք փորձում էինք նրան համոզել մնալ ակումբում, բայց ես ընդունում եմ նրա ընտրությունը: Թոնին երիտասարդ է և նոր մարտահրավերների կարիք ունի: Հույս ունեմ` նա երջանիկ է Մադրիդում: Ինձ համար պատիվ էր այս ֆուտբոլիստին մարզելը:

Նրան և նրա ընտանիքին ամենալավն եմ մաղթում: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ Կրոսն արել է նախորդ մրցաշրջանում թիմի համար»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում