Մանջուկիչ. Գերադասում եմ չխոսել Գվարդիոլայի մասին

Մանջուկիչ. Գերադասում եմ չխոսել Գվարդիոլայի մասին

«Ատլետիկոյի» նորեկ Մարիո Մանջուկիչը մադրիդյան ակումբում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է տեղափոխության մասին և ընդգծել` նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին խոսելու ցանկություն չունի:

«Ուրախ եմ, որ այժմ կարող եմ խաղալ Լուկա Մոդրիչի դեմ, կանեմ ամեն ինչ նրան հաղթելու համար: Գերադասում եմ չխոսել Գվարդիոլայի մասին և չհիշել անցյալը: Իմ աշխարհն «Ատլետիկոն» է, և ես ցանկանում եմ կենտրոնանալ այս ակումբում աշխատանքի վրա:

Այժմ ամենակարևորը մեր նպատակներին հասնելու համար պայքարելն է: Շատ ուրախ եմ, որ Իսպանիայի չեմպիոնի կազմում եմ և շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին ջերմ ընդունելության համար»,-Մանջուկիչի խոսքերը մեջբերել են իսպանական պարբերականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում