Վիդալը չի բացառել «Յուվենտուսից» հեռանալու տարբերակը

Վիդալը չի բացառել «Յուվենտուսից» հեռանալու տարբերակը

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը չի բացառել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել այլ ակումբ:

«Իմ ապագա՞ն… Ես դեռ արձակուրդս եմ վայելում, և այդ մասին կմտածեմ այն ժամանակ, երբ վերադառնամ: Նոր գլխավոր մարզիչ Ալեգրի՞ն… Նրա հետ դեռ չեմ շփվել: Չգիտեմ` կմնամ թիմում, թե ոչ, նախ պետք է խոսեմ մարզչի հետ: Կարող եմ միայն ասել, որ «Յուվենտուսում» ամեն ինչից գոհ եմ»,-Վիդալի խոսքը մեջբերել են իտալական պարբերականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում