Իկարդի. Ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում

Իկարդի. Ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հայտարարել է, որ ամբողջ թիմն անհամբերությամբ սպասում է նոր մրցաշրջանի մեկնարկին:

«Երկու տարի առաջ իմ մասին ոչ ոք չգիտեր, իսկ այժմ ամեն ինչ փոխվել է: Ճնշումն ինձ չի խանգարում, քանի որ գոլերն խփելն իմ աշխատանքն է:

Մեզանից յուրաքանչյուրն անհամբերությամբ սպասում է նոր մրցաշրջանի մեկնարկին: Մրցաշրջանի նպատակնե՞րը… Ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում»,-Իկարդիի խոսքերը մեջբերել է «Inter Channel»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում