Գվարդիոլա. Հնարավոր է` Լևանդովսկուն ժամանակ է հարկավոր

Գվարդիոլա. Հնարավոր է` Լևանդովսկուն ժամանակ է հարկավոր

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամառային հանգստից հետո առաջին մամուլի ասուլիսն է տվել, որի ժամանակ քննարկված թեմաներից որոշները ներկայացված են ստորև:

«Քանի որ թիմի ֆուտբոլիստների կեսը արձակուրդում են, մարզումները սովորականի պես չեն անցնում: Մենք աշխատում ենք երիտասարդ ֆուտբոլիստների հետ ու կարող ենք նշել նրանց ընդունակությունները: 

Շուտով կմիանան Շերդան Շակիրին և Ջուլիան Գրինը: Խավի Մարտինեսը և Մունդիալ 2014-ին մասնակցած ֆուտբոլիստները դեռ չեն միացել մեզ: Ես շատ ուրախ կլինեմ տեսնելու նրանց: 

Անմիջապես նկատեցի Ռոբերտ Լևանդովսկու վարպետությունը: Նա նոր ակումբ է եկել, հիմա այլ մարզիչ ունի և այլ խաղընկերներ: Հնարավոր է` նրան ժամանակ է հարկավոր»,-ասել է Գվարդիոլան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում