Ռոջերս. Վստահ եմ, որ Ջերրարդի հետ նոր պայմանագիր կկնքենք

Ռոջերս. Վստահ եմ, որ Ջերրարդի հետ նոր պայմանագիր կկնքենք

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ  կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդի հետ կկարողանան համաձայնություն ձեռք բերել նոր պայմանագրի կնքման հարցում:

-Ուրախ եմ, որ Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելուց հետո Սթիվենն ամբողջովին կենտրոնացած է «Լիվերպուլի» վրա: Վստահ եմ, որ կզբաղվենք նրա պայմանագրով, որի ժամկետը լրանում է 2015 թվականին:

Ջերրարդը հիանալի մարզավիճակում է, ու չեմ կասկածում, որ վաղ թե ուշ նրա հետ նոր համաձայնագիր կստորագրենք: Այս գործը երկարաձգել պետք չէ: Գիտեմ, որ Սթիվենն ընդունակ է խաղալու նաև առաջիկա մրցաշրջանից հետո,-Ռոջերսի խոսքը մեջբերել են բրիտանական պարբերականները:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում