Մոուրինյոն ցանկանում է հետ բերել Դրոգբային

Մոուրինյոն ցանկանում է հետ բերել Դրոգբային

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իրենց թիմին պետք է «Գալաթասարայի» հարձակվող Դիդյե Դրոգբան, ով ավելի վաղ հանդես է եկել «ազնվականների» կազմում:

-Մենք ցանկանում ենք տիտղոսներ նվաճել, իսկ Դիդյեն շարունակում է մնալ Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկը: Մենք մտածում ենք նրա վերադարձի մասին: Եթե նրան վերադարձնենք, դա չենք անելու Դիդյե անվան կամ նրա մեծաքանակ գոլերի համար: Նա խաղային յուրահատուկ առանձնահատկություններ ունի:

Անխոս, Դիդյեն կարող է հզորացնել «Չելսին»: Մեր ակումբի ղեկավարները ևս գիտեն, որ Դրոգբան հարկավոր է մեզ,-Մոուրինյոյի խոսքը մեջբերել են բրիտանական պարբերականները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում