«Օլիմպիակոսը» հաղթել է «Միլանին», Գևորգ Ղազարյանը մասնակցել է խաղին (տեսանյութ)

«Օլիմպիակոսը» հաղթել է «Միլանին», Գևորգ Ղազարյանը մասնակցել է խաղին (տեսանյութ)

ԱՄՆ-ում մեկնարկել է «International Champions Cup-2014» ամենամյա ընկերական մրցաշարը, որին այս տարի մասնակցում են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Ինտերը», «Ռոման» և «Օլիմպիակոսը»:

B խմբում կայացել է «Օլիմպիակոս»-«Միլան» հանդիպումը, որում խոշոր հաշվով հաղթանակ է տոնել հունական թիմը: Տորոնտոյում կայացած հանդիպման ժամանակ «Օլիմպիակոսի» կազմում մեկական գոլ են խփել Ալեխանդրո Դոմինգեսը, Դիամանտակոսը և Բուխալակիսը:

Նշենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանին, սակայն հանդիպման ավարտից 20 րոպե առաջ փոխարինման է դուրս եկել:

International Champions Cup-2014

«Միլան»-«Օլիմպիակոս»` 0:3
Գոլերը`  Դոմինգես 16՛, Դիամանտակոս 49՛, Բուխալակիս 78՛

Հավելենք` «International Champions Cup-2014» մրցաշարի խաղացանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում