«Ատլետիկոյի» կիսապաշտանի համար պայքարում են «Մոնակոն» և «Ման. Յունայթեդը»

«Ատլետիկոյի» կիսապաշտանի համար պայքարում են «Մոնակոն» և «Ման. Յունայթեդը»

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Արդա Թուրանը դարձել է «Մոնակոյի» տրանսֆերային նպատակը։

Ֆրանսիական ակումբն արդեն սկսել է բանակցել մադրիդյան ակումբի ղեկավարության հետ ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։ «Մոնեգասկերը» բանակցում են նաև հենց Թուրանի հետ անձնական պայմանագրի ´ուրջ և հասկացրել են, որ նրան պատրաստ են տպավորիչ վարձատրություն առաջարկել։

Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ևս կապվել է իսպանական ակումբի հետ թուրք ֆուտբոլիստի հավանական տեղափոխության շուրջ բանակցելու համար, ինչը զգալիորեն դժվարացնում է «Մոնակոյի» գործը, քանի որ Թուրանն ավելի հետաքրքրված է անգլիական ակումբ տեղափոխությամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում