Սուարեսը կարող է մասնակցել նոր մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյին

Սուարեսը կարող է մասնակցել նոր մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյին

Հայտնի է դարձել Իսպանիայի առաջնության խաղային օրացույցը։

Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» առաջին հանդիպումը Պրիմերայի շրջանակներում կայանալու է հոկտեմբերի 25-26-ին «Սանտյագո Բեռնաբեուում»։

Այսպիսով, եթե անգամ «Բարսելոնայի« նորեկ Լուիս Սուարեսի որակազրկումը չկրճատվի, նա կկարողանա մասնակցել այդ հանդիպմանը, եթե այն կայանա հոկտեմբերի 26-ին, քանի որ հուլիսի 25-ին կայացված որակազրկման որոշումն ուժի մեջ կլինի մինչև հոկտեմբերի 25-ը։

Սակայն հավանական է, որ Լոզանի մարզական վերաքննիչ դատարանը կրճատի որակազրկման ժամկետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում