Պետդեպը մեկնաբանել է մոսկովյան բանակցությունները

Պետդեպը մեկնաբանել է մոսկովյան բանակցությունները

ԱՄՆ Պետքարտուղարությունը մեկնաբանել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

«Ինչպես գիտեք՝ մենք դրանց չենք մասնակցել, սակայն շարունակում ենք դա մեզ համար առաջնահերթություն համարել», – ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ հիշեցնելով մայիսի սկզբին Վաշինգտոնում կայացած հանդիպումները, որոնց մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է բանակցությունների շարունակմանը:

«Ինչպես արդեն ասացինք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա՝ միասին աշխատելու՝ համաձայնության հասնելու այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված», – հավելել է Միլլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում