Ռանյերին գլխավորեց Հունաստանի հավաքականը (լուսանկար)

Ռանյերին գլխավորեց Հունաստանի հավաքականը (լուսանկար)

Իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանյերին դարձել է Հունաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։

62-ամյա մասնագետը Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Ֆերնանդու Սանտուշին, ով հեռացել էր թիմից Աշխարհի առաջնությունից հետո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռանյերիի տարեկան աշխատավարձը կկազմի 800 հազար եվրո։ Հիշեցնենք, որ Ռանյերին այս ամռանը հեռացվել էր «Մոնակոյից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում