Կասանո. Ես երջանիկ եմ «Պարմայում»

Կասանո. Ես երջանիկ եմ «Պարմայում»

«Պարմայի» ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն հերքել է տեղեկություններն այն մասին, որ կարող է փոխել ակումբը:

«Ես շահավետ առաջարկ եմ ստացել Արաբական Էմիրություններից, սակայն երջանկությունը դրա մեջ չէ: Երջանկությունը «Պարման» է: «Պարման» ինձ համար կարծես «Բարսելոնան» լինի: Փողն ինձ համար նշանակություն չունի: Այստեղ ես շատ երջանիկ եմ: Եթե ոչինչ տեղի չունենա, այստեղ կմնամ»,-իտալացու խոսքերն է փոխանցում «Football-italia.net»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում