Ռեյնա. Դժվար թե վերադառնամ Իսպանիա

Ռեյնա. Դժվար թե վերադառնամ Իսպանիա

«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Նապոլիում», նշել է, որ դժվար թե մոտակա ժամանակներս վերադառնա Իսպանիայի առաջնություն:

«Պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ և պետք է հարգեմ այն: Ես լավ եմ մարզվում և լավ հարաբերություններ ունեմ թիմակիցներիս հետ: Ես ցանկանում եմ լավ մարզավիճակում լինել, և որքան հնարավոր է շատ խաղերի մասնակցեմ: Այս պահին իսպանական բոլոր գրանդ ակումբներն իմ դիրքում ֆուտբոլիստներ ունեն, ուստի կարծում է, որ դժվար թե վերադառնամ Իսպանիա»,-Ռեյնայի խոսքերն է մեջբերում «Football-italia.net»,-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում