Բասանտան տեղափոխվել է «Ֆիորենտինա»

Բասանտան տեղափոխվել է «Ֆիորենտինա»

Արգենտինացի պաշտպան Խոսե Մարիա Բասնատան, ով այս տարի հավաքականի հետ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն դարձավ, տեղափոխվել է «Ֆիորենտինա»: Այս մասին տեղեկացնում է «AS»-ը:

Իտլական ակումբը հայտարարել է, որ համաձայնության է եկել մեքսիկական «Մոնտեռեյի» հետ, և մնում է միայն, որ ֆուտբոլիստը բուժզննում անցնի և ստորագրի պայմանագիրը:

Բրազիլիայում տեղի ունեցած Աշխարհի առաջնության ընթացքում Բասանտան իր թիմի կազմում մասնակցել է 2 հանդիպման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում