Մոուրինյոն ողջունում է Դրոգբայի վերադարձը

Մոուրինյոն ողջունում է Դրոգբայի վերադարձը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համոզված է, որ լոնդոնյան թիմ վերադառնալով՝ հարձակվող Դիդյե Դրոգբան նախկինի պես հրաշալի ֆուտբոլ է ցուցադրելու:

«Ես գիտեմ, թե ինչպիսի անհատականություն է Դրոգբան, և համոզված եմ, որ նա հույսը չի դնելու թիմում ունեցած նախկին հաջողությունների վրա: Նա գալիս է կրկին պատմություն կերտելու մտադրությամբ»,-պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Sportsmole.co.uk»-ը:

Դիդյե Դրոգբան ազնվականների կազմում հանդես է եկել 2004-2012թթ, որից հետո խաղացել է «Շանհայ Շենհուայում» (2012-2013) և «Գալաթասարայում» (2013-2014):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում