Օսմանը հույս ունի, որ Լուկակուն կվերադառնա

Օսմանը հույս ունի, որ Լուկակուն կվերադառնա

«Էվերթոնի» կիսապաշտպան Լեոն Օսմանը ցանկանում է, որ իր նախկին թիմակից Ռոմելու Լուկակուն, որը վերադարձել է «Չելսի», կրկին իր հետ նույն թիմում հանդես գա:

«Հիանալի կլիներ, որ Ռոմելուն վերադառնար: Մենք ծանոթ ենք նրա ունակություններին: Մի փոքր դժվար կլինի նրան ետ բերելը, սակայն դա հիանալի կլիներ»,-Օսմանի խոսքերն է մեջբերում «Sportsmole.co.uk»-ը:

Ռոմելու Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Էվերթոնի» կազմում և դարձել է 16 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում