Պոդոլսկի. Ուզում եմ՝ Խեդիրան «Արսենալ» գա

Պոդոլսկի. Ուզում եմ՝ Խեդիրան «Արսենալ» գա

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Լուկաշ Պոդոլսկին ցանկություն է հայտնել նույն թիմում խաղալու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի հետ։ Պոդոլսկին համոզված է, որ Գերմանիայի հավաքականում իր թիմակիցը հաճույք կստանա «զինագործների» շարքերում հանդես գալուց։

-Սամին լավ գիտի, թե իր համար ինչքան հաճելի կլինի «Արսենալում» ինձ, Մեսութ Օզիլի և Պեր Մերտեզակերի հետ։ Աշխարհի վերջին առաջնության ժամանակ մենք հրաշալի ժամանակ անցկացրինք և շատ ուրախ կլինենք, եթե նա մեր ակումբ գա,-Պոդոլսկու խոսքերն է փոխանցում «Blid»-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում