Մեսսին, Էտո´Օն ու Դավիդսը մասնակցել են Դեկուի հրաժեշտի խաղին (տեսանյութեր)

Մեսսին, Էտո´Օն ու Դավիդսը մասնակցել են Դեկուի հրաժեշտի խաղին (տեսանյութեր)

Երեկ տեղի է ունեցել Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեկուի հրաժեշտի հանդիպումը, որին մասնակցել են «Պորտու-2004»-ն ու «Բարսելոնա-2006»-ը։

«Բարսելոնայի» կազմում հանդես են եկել Լիոնել Մեսսին, Սամուել Էտո´Օն, Ժուլիանո Բելետին, Լյուդովիկ Ժյուլին, Էդգար Դավիդսը և այլ ֆուտբոլիստներ։ Դեկուն ինքը առաջին խաղակեսում հանդես է եկել տանտերերի, երկրորդում՝ հյուրերի կազմում, իսկ հանդիպման վերջում նորից մտել է «Պորտուի» կազմ և հավասարեցրել հաշիվը։

Հանդիպումն ավարտվել է 4:4 հաշվով։ «Բարսելոնայի» կազմում երկու գոլ խփել է Էտո´Օն, մեկական՝ Դեկուն և Մեսսին։

Գոլերը՝ 1:0 – Դերլեյ (3), 2:0 – Մակկարտի (14), 2:1 – Էտո´Օ (55), 2:2 – Դեկու (57), 3:2 – Յանկաուսկաս (62), 3:3 – Էտո´Օ (67), 3:4 – Մեսսի (81), 4:4 – Դեկու (90)։

Հիշեցնենք, որ Դեկուն երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում՝ 2004-ին «Պորտուի», 2006-ին՝ «Բարսելոնայի» կազմում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում