Թիերի Անրին Նյու Յորքում միացել է «Արսենալին» (լուսանկարներ, տեսանյութ)

Թիերի Անրին Նյու Յորքում միացել է «Արսենալին» (լուսանկարներ, տեսանյութ)

Անգլիայի ՖԱ գավաթակիր Լոնդոնի «Արսենալը» գտնվում է ԱՄՆ-ում, ուր նախապատրաստվում է Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանին։ «Զինագործների» նախկին աստղ Թիերի Անրին այցելել է թիմին։

Միկել Արտետան, Սանտի Կասորլան, Աարոն Ռեմզին և Թոմաս Ռոսիցկին ներկայացրել են «Արսենալի» նոր մարզահագուստը Նյու Յորքի հայտնի «Grand Central Station»-ում, ուր գտնվել է նաև Անրին և լուսանկարվել թիմի հետ։

Անգլիական ակումբի ֆուտբոլիստները նաև բասկետբոլ են խաղացել։

«Արսենալն» այսօր հանդիպելու է Անրիի «Նյու Յորք Ռեդ Բուլզին», իսկ մինչ այդ թիմը մարզվել է ամերիկյան ակումբի մարզադաշտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում