Նետաձգության Եվրոպայի առաջնություն. հայտնի են անհատական պայքարի մեդալակիրները

Նետաձգության Եվրոպայի առաջնություն. հայտնի են անհատական պայքարի մեդալակիրները

«Արա և Այծեմնիկ» մարզական ակումբում անցկացվող Նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության վերջին մրցակցային օրվա ընթացքում հայտնի դարձան կամպաունտի անհատական պայքարի մեդալակիրները:

Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալը նվաճեց Հոլանդիան ներկայացնող Պետր Էլզինյան, որը 146-142 հաշվով առավելության հասավ իտալացի Սերխիո Պանյիի նկատմամբ: Բրոնզե մեդալը բաժին հասավ Սեբաստիան Պենոյին (Ֆրանսիա): Նա 145-140 հաշվով հաղթեց Դունկան Բասբիին (Մեծ Բրիտանիա):

Կանանց կամպաունտում առաջին տեղը զբաղեցրեց Սվետլանա Չերկաշնևան (Ռուսաստան): Եզրափակչում նա և Իտալիայի ներկայացուցիչ Լաուրա Լոնգոն վաստակեցին 143-ական միավոր, սակայն լրացուցիչ կրակահերթում հաջողությունն ուղեկցեց ռուս մարզուհուն, որը հաղթեց 10-9 հաշվով: 3-րդ տեղը գրավեց Սառա Հոլստ Սոնիչսենը (Դանիա)՝ 144-142 հաշվով պարտության մատնելով Ժանին Մեիսներին:

Օլիմպիական աղեղներով տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր դարձավ գերմանացի Ֆլորիան Կալհունդը՝ 7-1 հաշվով հաղթելով բեռլառուս Անտոն Պրիլեպովին: Բրոնզե մեդալի համար մրցեցին իտալացի Մաուրո Նեսպոլին և Ֆրանսիան ներկայացնող Պիեռ Պլիոնը: Վերջինը հաղթեց 6-2 հաշվով:

Կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցրեց ռուս Տատյանա Սեգինան՝ 6-0 հաշվով հաղթելով լեհ մարզուհի Նատալիա Լեսնիակին, իսկ 3-րդը դարձավ Ալիսիա Մարինը. նա 7-3 հաշվով հաղթեց Իննա Ստեպանովային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում