Մեսսին և Նեյմարը չեն մասնակցի «Բարսելոնայի» նախամրցաշրջանային հավաքին

Մեսսին և Նեյմարը չեն մասնակցի «Բարսելոնայի» նախամրցաշրջանային հավաքին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներկայացրել է այն ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակն. ովքեր մասնակցելու են Անգլիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը տևող հավաքին: 

Հավաքին կմասնակցեն առաջին թիմի 17 և երկրորդ թիմի` 7 ֆուտբոլիստ: Մունդիալ 2014-ի եզրափակիչ խաղերին մասնակցելու պատճառով Լեո Մեսսին և Նեյմարը չեն մեկնի Անգլիա: 

Նախամրցաշրջանային հավաքին մասնակցելու են` Տեր Շտեգեն, Մասիպ, Բրավո, Ալբա, Պիկե, Մաթյե, Բարտրա, Սոնգ, Բուսկետս, Չավի, Ինյեստա, Ռաֆինյա, Ռոբերտո, Ռակիտիչ, Աֆելայ, Պեդրո, Պատրիկ, Իե, Դելոֆեու, Գրիմալդո, Սամպեր, Հալիլովիչ, Մունիր, Սանդրու, Ադամա: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում