Ռոդրիգես. 45 միլիոն կոլումբիացի մադրիդցի դարձավ

Ռոդրիգես. 45 միլիոն կոլումբիացի մադրիդցի դարձավ

«Ռեալի» նորեկ Խամես Ռոդրիգեսի` «AS» պարբերականին տված հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: 

-Ձեր երազանքն էր Մադրիդի ակումբի կազմում հանդես գալը: Ի՞նչ եք հիմա զգում: 

-Շատ եմ ձգտել սրան ու հույս ունեմ` երկար տարիներ հանդես գալ այս ակումբում: 

-Ինչպե՞ս են իրենց զգում կոլումբիացիները «Ռեալում»:

-Ինձ ներկայացնելու պահն անմոռանալի էր: Հույս ունեմ` կկարողանամ արդարացնել երկրպագուների սպասելիքները:  

-«Սանտյագո Բեռնաբեուն» վանկարկում էր Ձեր անունը…

-Սա մեծ պատիվ է, քանի որ այն, իսկապես, պատմական մարզադաշտ է: 

-Դուք Կրիշտիանու Ռոնալդուին երկրպագու՞մ եք:

-Ես հիանում եմ նրանով: «Ռեալի» պես ակումբում բոլորն են աստղ: 

-«Ռեալին» ի՞նչ կարող եք տալ:

-Գոլեր, փոխանցումներ ու խաղ…Ես այդպիսի խաղացող եմ ու ցանկանում եմ հնարավորինս օգտակար լինել: 

-Ինչպե՞ս Կոլումբիան ընդունեց Ձեր տեղափոխությունը «Ռեալ»:

-45 միլիոն կոլումբիացի մադրիդցի դարձավ: 

-Ի՞նչ նպատակներ ունեք «Ռեալում»:

-Սիրում եմ հաղթել ու տիտղոսներ նվաճել: Վստահ եմ, որ այստեղ ինձ մեծ հաջողություններ են սպասում:

-Ալֆրեդո դի Ստեֆանոն վառ կերպար էր Կոլումբիայում և «Ռեալում»…

-Նա յուրահատուկ անհատականություն էր, հանճարեղ ֆուտբոլիստ, ում երբևէ չենք մոռանա: 

-Երկրպագուները Չեմպիոնների լիգայի 11-րդ գավաթն են ցանկանում…

-Դա նորմալ է: Կփորձենք նվաճել: 

-Ձեր ուղերձը մադրիդցիներին:

-Հասցրել եմ զգալ նրանց սերն ու աջակցությունը: Շնորհակալ եմ դրա համար: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում