Ռոյս. Մարզումների ժամանակ անգամ վազում եմ

Ռոյս. Մարզումների ժամանակ անգամ վազում եմ

Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով վնասվածք էր ստացել հունիսին կայացած Գերմանիա-Հայաստան (6:1) ընկերական հանդիպման ժամանակ, պատմել է, թե ինչպես է ընթանում ապաքինումը:

«Կարողանում եմ առանց դժվարության տեղաշարժվել և անգամ վազում եմ մարզումների ժամանակ: Ինձ համար շատ կարևոր է հնարավորինս արագ ապաքինվելը և խաղադաշտ վերադառնալը»,-Ռոյսի խոսքը մեջբերել է «Bild»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում