Մոուրինյո. Կոստան ոչնչից չի վախենում և պատրաստ է ամեն ինչի

Մոուրինյո. Կոստան ոչնչից չի վախենում և պատրաստ է ամեն ինչի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է արտահայտել Դիեգո Կոստայի վերաբերյալ, ով վերջերս է Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվել լոնդոնյան ակումբ:

«Դիեգոյին ճանաչում եմ, երբ նա դեռ 17 տարեկան էր և խաղում էր Պորտուգալիայում: Նա այն մարդկանցից է, ում կյանքը երես չի տվել. հենց այնպես նա ոչնչի չի հասել: Ինչ-որ բանի հասնելու համար նա միշտ պայքարել է:

Պորտուգալիայում նա խաղում էր «Բրագայում», լավ թիմ էր: Հետո ստիպված էր որոշ ժամանակ վարձակալությամբ հանդես գալ երկրորդ դիվիզոնում: «Ատլետիկոյում» ևս նա վարձակալությամբ տրվեց «Սելտային», քանի որ այն ժամանակ մադրիդյան թիմում խաղում էր Սերխիո Ագուերոն: Հետո Կոստան վարձակալությամբ խաղաց «Վալյեկանոյում», քանի որ «Ատլետիկոյում» խաղում էր արդեն Ռադամել Ֆալկաոն: Միայն նրա տեղափոխությունից հետո Կոստան թիմ վերադարձավ: Մեկ խոսքով` խաղալու համար նա պայքարել է:

Ես ծանոթ եմ նրա ֆիզիկական ընդունակություններին և գիտեմ նրան որպես մարդու, ով ոչնչից չի վախենում և պատրաստ է ամեն ինչի: Անգլիայի առաջնությունում խաղալը բարդ է, և Կոստան դա գիտի, բայց պատրաստ է: Կարծում եմ` այստեղ նրա համար դժվարություններ չեն առաջանա»,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում