«Սպարտակ»-«Ուրալ»` 4:4. Էդգար Մանուչարյանը` գոլի հեղինակ

«Սպարտակ»-«Ուրալ»` 4:4. Էդգար Մանուչարյանը` գոլի հեղինակ

2014-15թթ. մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում Մոսկվայի «Սպարտակն» ընկերական հանդիպում է անցկացրել Եկատերենբուրգի «Ուրալի» հետ:

Թիմերը հաղթողին չեն որոշել` խփելով 4-ական գնդակ: Այս խաղում «Ուրալի» առաջին գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից: Մեկ գոլ խփել է նաև կիսապաշտպան Արսեն Հովհաննիսյանը:

Թիմերը խաղին մասնակցել են հետևյալ կազմերով`

«Սպարտակ»` Ռեբրով, Պարշիվլյուկ, Ժոաո Կարլոս, Ինսաուրրալդե, Ինսուարրալդե (Բոկկետի, 67), Դ. Կոմբարով, Չելստրյոմ, (Կարիոկա, 67), Ռոմուլո, Գլուշակով (Խուրադո, 67), Կոստա, Անինիձե, Ձյուբա (Բարրիոս, 46).

«Ուրալ»` Զաբոլոտնի, Խոզին, Ֆոնտանելլո, Բերգեր (Օտտեսե, 46), Դանցև, Լունգու (Հովհաննիսյան, 55), Յերոխին, Ասեվեդո (Պոդբերեզկին, 55), Մանուչարյան, Յարոշենկո, Գոգնիև (Սապետա, 79).

Հավելենք` վնասվածքների պատճառով «Սպարտակի» հայտացուցակից բացակայել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը:

«Սպարտակ» – «Ուրալ»՝ 4:4

Գոլերը` Գլուշակով 4′ (1:0), Ձյուբա 17′ (2:0), Ձյուբա 21′ (3:0), Մանուչարյան 34′ (3:1), Գոգնիև 59′ (3:2), Յերոխին 75′ (3:3), Հովհաննիսյան 78′ (3:4), Բարրիոս 87′ (4:4)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում