Նավաս. «Ման. Սիթիի» հաջորդ նպատակը Չեմպիոնների լիգան է

Նավաս. «Ման. Սիթիի» հաջորդ նպատակը Չեմպիոնների լիգան է

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Խեսուս Նավասը հայտարարել է, որ առաջիկա մրցաշրջանում «քաղաքաբնակները» պայքարելու են Չեմպիոնների լիգայում հաղթանակ տոնելու համար:

«Իհարկե, մենք պետք է պայքարենք ավելիի համար, իսկ Չեմպիոնների լիգան մեր հաջորդ նպատակն է: Հիանալի կլինի ևս մեկ անգամ հաղթել Անգլիայի առաջնությունում, բայց հաջորդ մրցաշրջանում մեր գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան է:

Այս կազմով հաղթահարել ենք խմբային փուլի արգելքը, իսկ հիմա պետք է փորձենք հնարավորինս առաջ գնալ»,-ասել է Նավասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում