Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին
Նմանատիպ
Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն իրականություն է։ Արհեստական բանականությունը, հումանոիդ ռոբոտները, մահացու համաճարակները, որը միայն ֆուտուրիստիկ ֆիլմերի սարսափ սցենար էր, ժամանակի հետ դարձավ ավելի քան իրական։ Times-ը հավաքել է 5 ֆիլմ գիտական նորարարությունների մասին՝ թրիլլերից մինչև դրամա, որոնք պատմում են սարսափազու ապագայի, ապոկալիպսիսի և ռոբոտային հեղաշրջման մասին։
1. The Platform
Իսպանական այս գիտաֆանտաստիկ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ուղղահայաց բանտի շենքում, որտեղ բանտարկյալները շախմատային կարգով տեղակայված են 300 մակարդակների վրա։ Ֆիլմի հերոսը՝ Գորենը, համաձայնվում է մասնակցել սոցիալական փորձի և մեկ առավոտ արթնանում է 48-րդ մակարդակում գտնվող սենյակում, որտեղ հատակին և առաստաղին մեծ ուղղանկյուն անցքեր են: Յուրաքանչյուր մակարդակում բնակվում է երկու մարդ, օրը մեկ անգամ նրանց կերակրում են։ Որքան ցածր է մակարդակը, այնքան քիչ է կերակուրը։ Ամիսը մեկ անգամ ստորին և վերին մակարդակների բնակիչները փոխվում են տեղերով: Կերակրի պաշարները գնալով նվազում են, շատերը սկսվում են զբաղվել կաննիբալիզմով՝ մարդկակերությամբ։ Փորձի մասնակիցներին հնարավորություն էր տրվել այստեղ գալուց առաջ իրենց հետ վերցնել միայն մեկ իր։ Գորենն ընտրել էր Սերվանտեսի «Դոն Քիշոտ»-ի հատորը, իսկ նրա հարևանը սրածայր դանակը։
Գլխավոր դերերում են Իվան Մասսագեն, Սորիոն Էգիլերոն, Անտոնիա Սան Խուանը, Էմիլիո Բուալեն, Ալեքսանդրա Մասանգկեյը։
2․What Happened To Monday
Այս ֆուտուրիստական էքշն ֆիլմում շվեդ դերասանուհին խաղում է միանգամից 7 դեր՝ իրանից ոչինչով չտարբերվող քույր-երկվորյակների։ Աշխարհում, որտեղ ընտանեկան զույգերին թույլատրվում է ունենալ միայն մեկ երեխա, ծնվում են 7 երկվորյակ քույրեր։ Ֆաշիստական ղեկավարությունից թաքուն ծնողները որոշում են պահել 7 երեխաներին և նրանց անվանում են շաբաթվա օրերով։ Այդպես էլ աղջիկները դուրս են գալիս հասարակություն՝ յուրաքանչյուրը իր օրը։ Մեկ օր, Երկուշաբթին անհետանում է, քույրերը սկսում են իրենք հետաքննությունը։ Գլխավոր դերերում են Նումի Ռապասը, Գլեն Գլոուզը, Ուիլյամ Դեֆոն, Մարվան Կենզարին, Քրիստիան Ռուբեկը։
3․Oxygen
Գոյատևման այս թրիլլերում Մելանի Լորանը արթնանում է կրիոգեն խցիկում և հասկանում է, որ չի կարողանում հիշել՝ ո՞վ է և ինչպե՞ս է հայտնվել այդտեղ։ Միակը, որը կարող է իրեն օգնել, վիրտուալ օգնական ՄԻԼՈ-ն է, որը հրաժարվում է կատարել կարգադրությունները առանց գաղտնաբառի։ Այդ ընթացքում թթվածնի մակարդակը աստիճանաբար նվազում է։ Լորանը սկսում է հիշել ցրված հիշողություններ իր անցյալից։ Գլխավոր դերերում են Մելանի Լորեն, Մատյե Ամալրիկ, Էրիկ Էրսոն Մակարել, Լաուրա Բուժեն, Մալիկ Զադի, Էննի Բալեստրա։
4․ I Am Mother
Հետապոկալիպտիկ ժանրի այս ֆիլմը ցույց է տալիս իրականություն, երբ մարդիկ գրեթե չկան և աշխարհը ռոբոտներինն է։ Արհեստական ինտելեկտով հումանոիդ ռոբոտը, որն իրեն Մայր է անվանում, մարդկային սաղմից մեծացնում է աղջկիկ երեխա: Դեռահաս դառնալուց հետո աղջիկն աշխարհին ծանոթանում է իր ռոբոտ մոր պատմածներով, որը հավատացնում էր, որ բոլոր մարդիկ վերացել են: Բայց հանկարծ մի օր հայտնվում է անծանոթուհի, ով հերքում է այն ամենը, ինչ աղջիկը սովորել է ռոբոտ մայրիկից։ Գլխավոր դերերում են Կլարա Ռուգորը, Ռոուզ Բիրնը, Հիլարի Սուենկը, Լյուկ Խոկերը և Մեդդի Լենտոնը։
5․ Minority Report
Սթիվեն Սփիլբերգը կինոդիտողներին տեղափոխում է 2054 թվական։ Գործում է հանցագործությունների քննման հատուկ բաժանմունք, որի աշխատակիցները հոգեբանական տեխնոլոգիաներով կարող են տեղեկանալ դեռևս չկատարված սպանության մասին և ձերբակալել կասկածյալին մինչև հանցագործություն կատարելը։
Համակարգը անխափան աշխատում է, մինչ այն պահը, երբ ինքդ քեզ մեղադրում ես դեռ չկատարված սպանության մեջ: Նախաքննական բաժնի ղեկավար Ջոն Անդերթոնը պարզում է, որ կասկածյալ հանցագործն ինքն է։ Նա մեղադրվում է մի տղամարդու սպանության մեջ, ում դեռ չի էլ ճանաչում։
Գլխավոր դերերում են Թոմ Կրուզը, Մաքս Ֆոն Սյուդովը, Մամանտա Մորտոնը, Քոլին Ֆերելը, Քեթրին Մորիսը, Թիմ Բլեյք Նելսոնը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում