Քալաջյանը, Բլագոևիչը և Ալեկսանդրովիչը փորձաշրջան են անցնում «Փյունիկում»

Քալաջյանը, Բլագոևիչը և Ալեկսանդրովիչը փորձաշրջան են անցնում «Փյունիկում»

2014-15թթ. առաջնության մեկնարկին նախապատրաստվող «Փյունիկում» փորձաշրջան են անցնում ևս 3 ֆուտբոլիստ:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Կուբանի «Կրասնոդարից» թիմին է միացել հայազգի կենտրոնական պաշտպան Արկադի Քալաջյանը, ով հասցրել է արդեն մի քանի մարզում անցկացնել: 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարի հանդես է եկել Սերբիայի Բարձրագույն Խմբում: «Փյունիկի» կազմում մարզվում է նաև 22-ամյա սերբ կիսապաշտպան Լուկա Բլագոևիչը, ով նախկինում ելույթ է ունեցել Նովի-Բեոգրադի «Բեժանիյա» թիմում:

Փորձարկվող ֆուտբոլիստների շարքն այսօր համալրել է ազգությամբ լեհ Պատրիկ Ալեկսանդրովիչը: 31-ամյա հարձակվողը ժամանել է հունական «Ագրոտիկոս Աստերաս» թիմից ու մասնակցել է մեկ մարզման:

Հիշեցնենք նաև, որ «Փյունիկում» դեռ շարունակում են փորձաշրջան անցնել հայազգի դարպասապահ Անատոլիյ Այվազովը, կիսապաշտպան Մաքսիմ Լյալյովը և հարձակվող Սեզար Ռոմերոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում