Վենգեր. Գիտեի, որ Ռեմսին կփոխվի

Վենգեր. Գիտեի, որ Ռեմսին կփոխվի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ զրուցել է կիսապաշտպան Աարոն Ռեմսիի հետ վերջինս կարիերայի ճգնաժամային շրջանում: 

«Ես զրուցել եմ Աարոնի հետ և ասել եմ նրան. «Չեմ կարծում, թե մարդիկ չեն սիրում քեզ, բայց նրանք չեն սիրում այն խաղը, որը դու ցուցադրում ես»: Նա պետք է խաղար ավելի հասարակ ոճով: Դրանից հետո մենք տեսանք այլ Ռեմսիի, քանի որ նա խելացի տղա է, և մեր խոսակցության ավարտից հետո ես գիտեի նա կփոխվի»,-Վենգերի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը:

Հավելենք` 2014-15թթ. մրցաշրջանում Ռեմսին Անգլիայի առաջնությունում մասնակցել է 23 խաղի, խփել է 10 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում