«Ման. Յունայթեդն» ընկերական խաղում հաղթել է «Ռոմային» (տեսանյութ)

«Ման. Յունայթեդն» ընկերական խաղում հաղթել է «Ռոմային» (տեսանյութ)

«International Champions Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակում կայացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոմա» հանդիպումը, որում 3:2 հաշվով հաղթել են Լուի վան Գալի սաները:

Հանդիպման հիմնական գործողությունները ծավալվել են առաջին խաղակեսի վերջնամասում, երբ 10 րոպեի ընթացքում «կարմիր սատանաները» երեք գոլ են խփել «Ռոմայի» դարպասը. դուբլով աչքի է ընկել Ուեյն Ռունին, ևս մեկ գոլ խփել է Խուան Մատան: Երկրորդ կեսում «Ռոմայի» կազմում պատասխան գոլերը խփել են Միրալեմ Պյանիչը և Ֆրանչեսկո Տոտտին:

 

Նախամրցաշրջանային ընկերական մրցաշարեր, «International Champions Cup»
A խումբ, 1-ին տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)-«Ռոմա» (Իտալիա)` 3:2

Գոլերը` Ռունի 36 (1:0), Մատա 39 (2:0), Ռունի 45+1 (3:0, 11 մետրանոց), Պյանիչ 75 (3:1) Տոտտի 89 (3:2, 11 մետրանոց)

Հետևեք մեզ նաև Telegram-ում