«Բավարիան» 11 մետրանոց հարվածաշարով հաղթել է «Բորուսսիա Մ.»-ին (տեսանյութ)

«Բավարիան» 11 մետրանոց հարվածաշարով հաղթել է «Բորուսսիա Մ.»-ին (տեսանյութ)

Գերմանիայի` 2014-15թթ. առաջնության մեկնարկին ընդառաջ` անցկացվում է ավանդական «Telekom Cup» ընկերական մրցաշարը:

Մյունխենի «Բավարիան» և Մյոնխենգլադբախի «Բորուսսիան» խաղարկել են մրցաշարի եզրափակչի ուղեգիրը 30 րոպե տևողությամբ խաղակեսերով հանդիպման ժամանակ: Հանդիպման հիմնական ժամանակահատվածն ավարտվել է 2:2 հաշվով. Ռոբերտ Լևանդովսկու և Ֆրանկ Ռիբերիի գոլերին պատասխանել է Մաքս Կրուզեն` հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածները:

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ առավել դիպուկ են եղել Խոսեպ Գվարդիոլայի սաները` 5:4: Հավելենք, որ «Telekom Cup»-ի եզրափակչում «Բավարիան» մրցելու է «Վոլֆսբուրգի» հետ:

«Telekom Cup»
«Բավարիա»-«Բորուսսիա Մ»` 2:2 (5:4)

Գոլերը` Լևանդովսկի 29 (1:0), Ռիբերի 34 (2:0), Կրուզե 42 (2:1, 11 մետրանոց), Կրուզե 60 (2:2, 11 մետրանոց)

Հետևեք մեզ նաև Telegram-ում