Ընկերական խաղում «Արսենալը» պարտվել է «Նյու Յորք Ռեդ Բուլլզին» (տեսանյութ)

Ընկերական խաղում «Արսենալը» պարտվել է «Նյու Յորք Ռեդ Բուլլզին» (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում, ընկերական խաղում պարտվել է MLS-ը ներկայացնող «Նյու Յորք Ռեդ Բուլլզին:

Հանդիպման միակ գոլը խփել է Բրեդլի Ռայթ-Ֆիլիպսը: Այս խաղն ուշագրավ էր այն առումով, որ ամերիկյան թիմում հանդես էր գալիս «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին:

Նախամրցաշրջանային ընկերական խաղերը

«Նյու Յորք Ռեդ Բուլլզ»-«Արսենալ»` 1:0

Գոլը` Ռայթ-Ֆիլիպս 32′

Հետևեք մեզ նաև Telegram-ում