Ռումենիգե. «Բավարիան» երբեք չի հեռացնի Գվարդիոլային

Ռումենիգե. «Բավարիան» երբեք չի հեռացնի Գվարդիոլային

«Բավարիայի» գործադիր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ Խոսեպ Գվարդիոլան շարունակելու է գլխավորել մյունխենյան թիմը: Ավելի վաղ Գվարդիոլան ասել էր, եթե առաջիկա մրցաշրջանում զգալի հաջողությունների չհասնի, հրաժարական է տալու:

««Բավարիան» երբեք աշխատանքից չի հեռացնի Խոսեպ Գվարդիոլային: Նա մեր մարզիչը կլինի մինչև պայմանագրի ավարտը` 2016 թվականի հունիսի 30-ը… Ամենաքիչն այդքան ժամանակ»,-Ռումենիգեի խոսքը մեջբերել է «Sport.es»-ը:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը գերմանական ակումբ է տեղափոխվել նախորդ մրցաշրջանում, հաղթել է Գերմանիայի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, իսկ Չեմպիոնների լիգայում հասել է մինչև եզրափակիչ, որտեղ զիջել է «Ռեալին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում