Ուիլշեր. Իմ ծխելն անընդունելի է

Ուիլշեր. Իմ ծխելն անընդունելի է

«Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը ներողություն է խնդրել Լաս Վեգասում հանգստի ժամանակ ծխելու համար: Հիշեցնենք, որ Ջեքի` ծխախոտով նկարները մեծ աղմուկ էին բարձրացրել բրիտանական մամուլում:

«Նման սխալ անցյալում արդեն արել եմ: Հետո նորից եմ կրկնել… Մարդիկ սխալական են: Ես դեռ երիտասարդ եմ ու դասեր եմ քաղում սխալերից: Հասկանում եմ կատարվածի ամբողջ լրջությունն ու հետևանքները:

Ինքս երեխաներ ունեմ, ու դրա համար էլ չեմ ցանկանում, որ նրանք մեծանան` մտածելով, թե ծխելը նորմալ է: Դա անընդունելի է»,-ասել է ֆուտբոլիստը: 
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում