Ըստ Էնրիկեի` այժմ մարզումները խաղերից կարևոր են

Ըստ Էնրիկեի` այժմ մարզումները խաղերից կարևոր են

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ այս պահին թիմն ավելի շատ աշխատում է ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու ուղղությամբ: Ըստ մարզչի` նախամրցաշրջանային փուլի այս շրջանում մարզումները խաղերից կարևոր են:

«Սկզբում թիմն աշխատում է ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու ուղղությամբ: Մենք ուշադրություն ենք դարձնում գնդակի հետ աշխատանքին: Միտումնավոր շատ խաղեր չենք ներառել նախամրցաշրջանային փուլում: Այժմ մարզումներն ավելի կարևոր են, հենց դրանց վրա պետք է կենտրոնանալ: Կարևոր է թիմային մեխանիզմ ստեղծելը, որպեսզի հետո ֆուտբոլիստները կարողանան խաղից հաճույք ստանալ»,-ասել է Էնրիկեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում