Ռոջերսը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը

Ռոջերսը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ թիմը նոր պաշտպանների կարիք ունի: Անկախ այն բանից, որ նախորդ մրցաշրջանում մերսիսայդցիները շատ գոլեր էին խփում, նրանք նաև շատ էին բաց թողնում՝ 51 գոլ բոլոր մրցաշարերում:

«Կասկած չկա, որ այդ օղակն ուժեղացնելու կարիք ունենք: Հաշվի առնելով մեր խփած գոլերի քանակը և այն, թե հանդիպումների ընթացքում որքան էինք տիրում գնդակին՝ այդքան գոլ բաց թողնելը լավ չէ»,-Ռոջերսի խոսքերն է մեջբերում «Sportsmole.co.uk»-ը:

Այսօր «International Champions Cup-2014» ամենամյա ընկերական մրցաշարի շրջանակներում «Լիվերպուլը» կմրցի «Օլիմպիակոսի» հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում