Կարվախալ. Չեմ կարծում, որ հիմնական կազմի խաղացող եմ

Կարվախալ. Չեմ կարծում, որ հիմնական կազմի խաղացող եմ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն իրեն թիմի հիմնական կազմի խաղացող չի համարում: Նա կարծում է, որ այդ մասին մտածելու փոխարեն պարզապես պետք է աշխատի թիմին օգուտ տալու համար:

«Չեմ կարծում, որ հիմնական կազմի խաղացող եմ: Արբելոայի հետ այս մշտական ռոտացիան լավ անդրադարձավ թիմի վրա, և երկուսս էլ փորձելու ենք հնարավորինս շատ խաղաժամանակ ստանալ: «Ռեալում» խաղալը թանկ հաճույք է, և կփորձեմ ավելի լավը լինել, քան նախորդ մրցաշրջանում»,-Կարվախալի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում