Շվայնշտայգերի անհարգալից վերաբերմունքը «Բորուսսիայի» նկատմամբ անհետևանք չի մնա (տեսանյութ)

Այն բանից հետո, երբ Ֆիլիպ Լամը հայտարարեց, որ այլևս հանդես չի գալու հավաքականի կազմում, նրա թիմակից Բաստիան Շվայնշտայգերը դարձավ թիմի նոր ավագը դառնալու հիմնական թեկնածուն:

Այդուհանդերձ, ինչպես նշում է «Marca»-ն, վերջերս համացանցում տարածված տեսանյութը կարող է պատճառ դառնալ, որ կիսապաշտպանին չվստահվի ավագի թևկապը:

Տեսանյութում «Բավարիայի» ֆուտբոլիստը տոնում է Գավաթի խաղարկության եզրափակչում Դորտմունդի «Բորուսսիայի» նկատմամբ տարած հաղթանակը՝ անհարգալից արտահայտություն թույլ տալով մրցակցի հասցեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում