Կառլոս. Խամեսը պետք է ադապտացվի «Ռեալին», իսկ դա դժվար է

Կառլոս. Խամեսը պետք է ադապտացվի «Ռեալին», իսկ դա դժվար է

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խորհուրդ է տալիս թիմի նորեկ Խամես Ռոդրիգեսին նաևառաջ փորձել արագ ադապտացվել թիմին, քանի որ դա ամենաբարդ գործն է:

««Ռեալ Մադրիդը» ճիշտ է վարվել պայմանագիր կնքելով նրա հետ, քանի որ նա հիանալի խաղացող է: Հիմա նա պետք է փորձի ադապտացվել թիմին, իսկ դա շատ դժվար է»,-Կառլոսի խոսքերն է մեջբերում «Defensacentral.com»-ը:

Այդուհանդերձ բրազիլացին համոզված է, որ Ռոդրիգեսին կհաջողվի հաղթահարել ճնշումը և ամրապնդվել թիմի հիմնական կազմում:

«Նա ճնշում կզգա ամեն օր մարզումների և խաղերի ժամանակ: Իսպանիայի առաջնությունը շատ բարդ է, պետք է նվիրվես և համբերություն ունենաս: Սակայն նա որևէ խնդիր չի ունենա. նա ունի հիանալի մրցաշրջաններ անցկացնելու համար անհրաժեշտ որակները: Նա գալիս է Ֆրանսիայի առաջնությունից, որը տարբերվում է Լա լիգայից, սակայն կարող է ամրապնդվել հիմնական կազմում»,-ասել է Կառլոսը:

Խամես Ռոդրիգեսը «Մոնակոյից» «Ռեալ» է տեղափոխվել 80 մլն եվրոյի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում