Շվայնշտայգերը ներողություն է խնդրել «Բորուսսիայից»

Շվայնշտայգերը ներողություն է խնդրել «Բորուսսիայից»

Ինչպես արդեն հայտնել ենք, «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի՝ Դորտմունդի «Բորուսսիայի» հանդեպ թույլ տված անհարգալից վանկարկումները կարող են խնդիրներ առաջացնել ֆուտբոլիստի համար։ Տեսանյութի տարածումից հետո Շվայնշտայգերը ներողություն է խնդրել «Բորուսսիայից»։

-Ուզում եմ ներողություն խնդրել «Բորուսսիայի» աշխատակիցներից և երկրպագուներից: Որևէ մեկին վիրավորելու ցանկություն չեմ ունեցել: «Բորուսսիայում»  խաղացող բազմաթիվ ընկերներ ունեմ, պարզապես դա երկրագուների շրջանում շատ հայտնի երգ էր,- ասել է Շվայնշտայգերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում